Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ-ը՝ սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մտահոգություն հայտնելով սինագոգի դռները հրկիզելու փորձի առթիվ:

Պաշտպանը շեշտել է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը Հայաստանում պետք է երաշխավորված լինեն:

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում սինագոգի դռները: 

ajax-loader