Քամուց արմատախիլ եղած ծառը փակել է Երևանի Սոսեի փողոցը. փրկարարները հեռացրել են այն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Նշվել է, որ փրկարարները իրականացրել են հերթապահություն, այնուհետև կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

ajax-loader