Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև գործակցության պլանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

p1.jpg (143 KB)

Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

p2.jpg (200 KB)

Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

p7.jpg (163 KB)

Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։

p9.jpg (136 KB)

Այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

7.jpg (354 KB)
p6.jpg (145 KB)
ajax-loader