Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ. 21-12-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 16733.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 7583.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 7715.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 1075.11 կետ:

Կարդալ ավելին »

Վրաստանից Հայաստան նավթամթերքի արտահանումն աճել է

Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի արտադրանք: Այս տարի վրացական նավթն ու նավթամթերքը ...

Կարդալ ավելին »

«Big Christmas Market with Coca-Cola»․ ցուցահանդես-տոնավաճառ՝ մինչև դեկտեմբերի 24-ը

Ամանորյա հեքիաթային  տրամադրություն, գույնզգույն տաղավարներ, որտեղ կարելի է տեղում ձեռք բերել Ամանորի համար անհրաժեշտ ամեն ինչ` հատուկ առաջարկներով. արդեն երրորդ տարին է բացվել է «Big Christmas Market with Coca-Cola 2023-2024» ցուցահանդես-տոնավաճառը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 280-ից ավել բիզնեսներ, որոնք հնարավորություն են ստեղծում անցկացնելու 5 անմոռանալի օր՝ ամանորյա հեքիաթային միջավայրում և մասնակիցը լինելու հագեցված և չկրկնվող ծրագրերի, մաստեր-կլասսերի: Այս տարի ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն տաղավար կունենա «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ում

Հայաստանը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցի բարձրակարգ տաղավարով՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաներ, հայկական սնունդ, խմիչք, երկրի զբոսաշրջային գրավչությունն ու ժամանակակից կրթական հաստատությունները:  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասուլիսին նշեց՝ նախատեսվում է, որ Ճապոնիայում անցկացվելիք այս էքսպոն 6 ամսվա ընթացքում՝ 2025 թվականի ապրիլից 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը կունենա մոտ 28 մլն այցելու: «Հետևաբար՝ Հայաստանի կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը որոշում են կայացրել ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։ Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի այցը Երևան, որի ընթացքում տեղի կունենա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է քննարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում նախատեսում են բացառել ոչ ԵԱՏՄ համարներով երկար ժամանակ մեքենա վարելը

Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակում երկրում ավտոմեքենա վարելը: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման հարցին: «Էկոնոմիկայի նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել: Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն արդեն այնպիսի կարգավորումներ, որն ուղղակի կբացառի ոչ ԵԱՏՄ համարանիշերով ...

Կարդալ ավելին »

Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել

Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Թրամփը ներգրավված է եղել խռովության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։ CNN-ը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը Կոլորադո նահանգում ...

Կարդալ ավելին »

Ռուսթավիում բացվել է Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը

Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է Վրաստանում ...

Կարդալ ավելին »

Առանց տեղումների․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոմետը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին ...

Կարդալ ավելին »

Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի․ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ. մարտին։ «Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,- ասել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ անքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք ...

Կարդալ ավելին »
ajax-loader