Առանց տեղումների․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոմետը։

Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։

Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

ajax-loader