ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։ Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի այցը Երևան, որի ընթացքում տեղի կունենա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Ազգային անվտանգության խորհուրդների կոմիտեի քարտուղարների և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում», – ասված է հաղորդագրության մեջ։

2023 թվականին Մինկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկակացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

ajax-loader