Author Archives: admin

ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ստուգումների արդյունքները

ՊԵԿ-ն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4900 ՀԴՄ ստուգում, որը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արձանագրվել է շուրջ 1900 խախտում, որը 31%-ով  ավել է 2023-ի առաջին եռամսյակի համեմատ։ Սստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 690 միլիոն դրամ: «Նախորդ տարին համարեցինք վարչարարության բարելավման տարի։ Այս տարին սկսել ենք նույն ոգով, պատկերը ցույց է տալիս, ...

Կարդալ ավելին »

Կանադայի եվրասիական առևտրի պալատի պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան

Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։ Ինչպես հաղորդում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։ «Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, ...

Կարդալ ավելին »

Մայիսի 15-ից ԱԷԿ-ը կկանգնեցվի պլանային վերանորոգման

այկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին հաղորդել է ՀԱԷԿ- ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը: Նրա խոսքով ՝ կայանը կկանգնեցվի 95 օրով։ ՊՆՎ-2024 ժամանակահատվածում պետք է իրականացվեն կայանի վառելիքով վերալիցքավորման աշխատանքներ և սկսվեն հիմնական սարքավորումների զննումը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով: «Այս ծրագրի վերաբերյալ կա կառավարության որոշում, բացվել է ...

Կարդալ ավելին »

Գետափնյա գյուղի մոտ կամուրջը մասնակի փլուզվել է, երթևեկությունը դադարեցվել է

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

Կարդալ ավելին »

Լարսը բաց է, Կապանից Տաթև տանող ճանապարհը՝ փակ կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապան քաղաքից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ...

Կարդալ ավելին »

«Թեղուտը» շնորհավորել է ընկերության երկրաբաններին

Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու ընդերքը նվաճողներին, տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք «Թեղուտ» ՓԲ ընկերության երկրաբաններին, ինչպես նաև ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, մասնագիտական նոր նվաճումներ, անխափան ու բեղմնավոր աշխատանք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել է ԿԳՄՍ նախարարությանը

ՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն: «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, ...

Կարդալ ավելին »

Գավառի պետթատրոնի դերասանուհին հաղթել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։   Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  «Թատրոնի միջազգային օրվա» առթիվ  «Հայաստանի թատերական գործիչների միությունը» Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ «Թատերական միության» կողմից ...

Կարդալ ավելին »

Doing Digital Forum 2024-ը միավորեց 1000 մասնակցի

Երեւանում անցկացվել է SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF)՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ընկերությունից հայտնել են, որ ֆորումի նպատակն էր ներկայացնել ֆինանսական եւ բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական եւ բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն ...

Կարդալ ավելին »

Դատավորները մերժել են Թրամփի՝ իր դեմ մեղադրանքները հանելու հայտը

Հինգշաբթի օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական դատավարությունները վերահսկող երկու դատավորներ մերժել են նրա հայցը, որով նա խնդրում էր հրաժարվել Ջորջիայում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ Թրամփի փորձերի և գաղտնի փաստաթղթերի անօրինական տիրապետման հետ կապված մեղադրանքները, որոնք նախկին նախագահն իր հետ տարել էր այն բանից հետո, հեռանալով Սպիտակ տնից, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Բացի այդ, Թրամփի դաշնակիցներից մեկը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader