Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նախատեսում է մշակել գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) իր սեփական մոդելը, որը կինտեգրվի Twitter-ին։ Սակայն առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է օգտագործվելու այն։ Twitter-ից երկու աղբյուր Insider-ին տեղեկացրել են, որ Մասկը վերջերս գնել է 10,000 հատ հզոր գրաֆիկական պրոցեսորներ, որոնք անհրաժեշտ են լեզվական մեծ մոդելների հետ աշխատելու համար: Twitter-ի ներսում իրավիճակին ծանոթ մարդկանց խոսքով՝ Մասկի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
WhatsApp-ը թույլ կտա օգտագործել նույն աքաունթը 4 սարքերում
WhatsApp-ի նոր՝ Companion ռեժիմը թույլ կտա մեկ օգտահաշիվն օգտագործել չորս տարբեր սարքերում։ Երկար ժամանակ այս ռեժիմը հասանելի էր միայն սահմանափակ թվով օգտատերերի, սակայն այժմ այն հայտնվել է WhatsApp 2.23.8.2 բետա տարբերակում՝ Android սարքերի համար։ Ինչպես տեղեկացնում է Wabetainfo-ն, նույն օպերացիոն համակարգով աշխատող տարբեր սարքերում միևնույն WhatsApp օգտահաշիվն օգտագործելու հնարավորությունը կարող է շատ օգտակար լինել նրանց համար, ովքեր մի քանի սմարթֆոն ...
Կարդալ ավելին »Զինվորներին կարգելվի բջջային հեռախոս գործածել ծառայության վայրում
ԱԺ այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանը ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Նա, մասնավորապես, ասել է․ «Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաեւ ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: ...
Կարդալ ավելին »Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների եւ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զիծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների եւ կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի ...
Կարդալ ավելին »Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված եւ պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները․ ԱԺ
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 12-ի հերթական նիստում ներկայացնելով հարցն առաջին ընթերցմամբ քննարկման: Փոխնախարարի հավաստմամբ սահմանվում է, որ աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական ...
Կարդալ ավելին »Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը
Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը: Այս մասին նշված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հաղորդագրությունում։ «Հարգելի ՛ հայրենակիցներԱպրիլի 17-ից սկսած՝ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար ...
Կարդալ ավելին »Կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտք, կունենանք 200 աշխատատեղի կորուստ․ Վարդան Մարգարյան
Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իր ղեկավարած ընկերությունը դրամի արժևորման հետևանքով հայտնվել է փակման եզրին։ Որպես խնդրի լուծում, տնտեսվարողը կառավարությանը խնդրում է IT ոլորտի օրինակով սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկություններին կամ տրամադրել հարկային արձակուրդ։ Նա, մասնավորպես, գրել է․ «Ես բավականին հուսադրվել էի, որ կառավարությունը 10,0 մլրդ դրամ հատկացրեց Այ Թի ոլորտին՝ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա մինչ 2029-ը
Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol): «Մենք հնարավոր ենք համարում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև 2029 թվականը», – նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, մինչև 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում:
Կարդալ ավելին »Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմը Պոլիտեխնիկում վերապատրաստում է անցել
Պոլիտեխնիկի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվել է Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի 10 աշխատակցի մասնագիտական դասընթացի վերապատրաստում՝ «Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակում»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Առարկան, ընդհանուր ծավալով՝ 72 ժամ, դասավանդել են «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ա.Հ. Հովհանիսյանը և դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ. Ալավերդյանը: Դասընթացի ավարտին ...
Կարդալ ավելին »Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը․ ԵՄ
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի հարձակման առնչությամբ։ Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին, մասնավորապես, գրել է․ «ԵՄ-ն ափսոսում է զինված բախումների համար, որոնց հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին Տեղի հատվածում զոհվել և վիրավորվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ։ Այս ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ