Author Archives: admin

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 2012-ի

Մարոկկոյում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 2012 մարդ զոհվել է, 2059-ը՝ վիրավորվել, այդ թվում ՝ 1400-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին հայտնել է NBC-ն։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը չի հրաժարվում խոշոր սադրանքի ծրագրից և իրականացնում է տեղեկատվական նախապատրաստություն. Արցախի ՊՆ

 Ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ...

Կարդալ ավելին »

Շվեդիայի հայ համայնքն ի սատարումն շրջափակված Արցախի ավտոերթ է իրականացրել

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։ Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկվել է 54 հարց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...

Կարդալ ավելին »

Septemberfest․ մրգօղու փառատոն՝ Կողբում

Մրգօղին կարող է դառնալ հայկական բրենդ, իսկ փառատոններ պետք է անցկացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, հաըտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Կողբում երկրորդ անգամ տեղի կունենա մրգօղու փառատոն՝ Septemberfest-ը։ Առաջին անգամ փառատոնն անց է կացվել 2019 թ-ին, եւ, ըստ Կարեն Քոչարյանի, անցել է բարձր մակարդակով։ «Այն ժամանակ դեռ այսքան շատ փառատոններ չկային։ Մեզ համար կարեւոր էր ...

Կարդալ ավելին »

Չինաստանը տիեզերք է արձակել 3-րդ Yaogan արբանյակը

Չինաստանը հաջողությամբ արձակել է Long March 4C հրթիռը, որը տիեզերք է բարձրացրել Yaogan 33(03) արբանյակը՝ երրորդը Չինաստանի Yaogan 33 հեռակառավարման արբանյակների շարքում: Արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող արբանյակների արձակման Ցզյուցյուան կենտրոնից։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական կորպորացիան (CASC), արբանյակի ուղեծիրը մոտ 688 կիլոմետր բարձրություն ունի և բաշխված է շրջանաձև բևեռային հետագծի երկայնքով: Արբանյակի տեղաշարժերը վերահսկվում են ԱՄՆ տիեզերական ...

Կարդալ ավելին »

Հոնկոնգում ռեկորդային տեղումներ են, քաղաքը ծածկվել է ջրով

Հոնկոնգում և Չինաստանի հարավային քաղաքներում տեղատարափ անձրևների պատճառով լայնածավալ հեղեղումներ են սկսվել։ Հոնկոնգի փողոցները և մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ, դպրոցներն ու ձեռնարկությունները փակվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։ Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին 24 ժամում առնվազն 83 մարդ ...

Կարդալ ավելին »

YouTube-ը սկսել է խաղերի փակ թեստավորումը

YouTube-ը սկսել է իր Playables նախաձեռնության հանրային փորձարկումը, որը խաղեր է բերում հարթակ։ Թեև Playables-ում ներառված խաղերի տեսակների մասին մանրամասն տեղեկատվությունը սահմանափակ է, սա հարթակի բովանդակության քանակն ընդլայնելու հերթական քայլ է: Playables բաժինն առայժմ կհայտնվի հիմնական էջում սահմանափակ թվով օգտատերերի համար՝ թույլ տալով նրանց խաղալ խաղեր անմիջապես YouTube-ում աշխատասեղանի և շարժական սարքերից: Բաժինը կմիանա այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են երաժշտությունը, հեռուստատեսությունը, ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան բարձրացնում է իր նավթի գինը Ասիայի համար

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, բարձրացրել է իր նավթի հոկտեմբեր ամսվա վաճառքի գները ասիական երկրների համար՝ նավթի արդյունահանման կրճատումը երկարաձգելու որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Նրա խոսքով, Arab Light նավթի գինը հոկտեմբերին կաճի 10 ցենտով և 3.6 դոլարով բարձր կլինի Օման/Դուբայ հենանիշի արժեքից, որը, ըստ գնացուցակի՝ ամենաբարձր գինն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։ Ընկերությունը 20 ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ցուցադրել է լյուքս դասի գերհարմարավետ Century քրոսովերը

Մինչ այժմ Toyota Century լյուքս դասը ներկայացված էր սեդանով։ Այժմ դասը համալրվեւմ է ներկայացուցչական քրոսովերով, որն ավելի մեծ չափեր ունի, քան Land Cruiser 300 ամենագնացը։ Մեքենան ունի 4 նստատեղ, որոնցից հետևի երկուսը գերհարմարավետ են։ Մեքենայի նախապատվերներն արդեն ավարտվել են, մոդելի գինը մեկնարկում է 25 մլն յենից (170 հազար դոլար)։ Ճապոնական շուկայում քրոսովերը կմրցի Rolls-Royce Cullinan մոդելի հետ։ Մեքենայի հետևի դռները ...

Կարդալ ավելին »
ajax-loader