Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկվել է 54 հարց:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում է նաև միջազգային համաձայնագրերի վավերացում: Կքննարկվեն նաև երկրորդ ընթերցման մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ajax-loader