Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 2012-ի

Մարոկկոյում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 2012 մարդ զոհվել է, 2059-ը՝ վիրավորվել, այդ թվում ՝ 1400-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին հայտնել է NBC-ն։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:

ajax-loader