Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS): Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա: Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:
Կարդալ ավելին »Tag Archives: երկրաշարժ
Կամչատկայում երկրաշարժից հետո մեկ օրում ավելի քան 30 հետցնցում է տեղի ունեցել
Կամչատկայում օգոստոսի 18-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժից հետո ավելի քան 30 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել, որոնցից շատերը եղել են աննկատ: Հուժկու ստորգետնյա ցնցումից հետո հետցնցումները կշարունակվեն ևս մի քանի շաբաթ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։ «Մենք ուշադիր հետևում ենք օջախային գործընթացին, գրանցում ենք հետցնցումները. դրանց թիվը մեկ օրում գերազանցել է 30-ը: Դա ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն ներկայացրեց երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները
Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում, այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ: Օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված ...
Կարդալ ավելին »Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն՝ անդրադառնալով օգոստոսի 11-ին Հայաստանում տեղի ունեցած 4,2 մագնիտուդով երկրաշարժին: «ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում ...
Կարդալ ավելին »Հայաստան-Նախիջևան սահմանին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է ...
Կարդալ ավելին »Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ ...
Կարդալ ավելին »Շտաբային զորավարժություն․ ի՞նչ պետք է անի ՏԿԵՆ-ն ուժեղ երկրաշարժի դեպքում
ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որը ղեկավարել է ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվել են համապատասխան միջանկյալներ ...
Կարդալ ավելին »Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Թայվանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են առնվազն 218 երկրաշարժ և հետցնցում։ Այդ մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա։ 5,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 22-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 17:08-ին: Այդ ժամանակից ի վեր Թայվանի շրջանում ժամում մի քանի երկրաշարժ է գրանցվել. դրանցից երկու ամենահզորների մագնիտուդը հասել է 6,0-ի և 6,3-ի: Իշխանություններն առայժմ չեն ...
Կարդալ ավելին »Թայվանում երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել
Չորեքշաբթի առավոտյան Թայվանի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, առնվազն 97-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թայվանական Zhongshi Xinwenwan տեղեկատվական պորտալը։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով կղզու հրշեջ ծառայությանը, տեղեկություն էր տարածել 1 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին։ Հուալիեն կոմսությունում 7,2 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի տեղական ժամանակով 07:58-ին (Մոսկվայի ժամանակով ...
Կարդալ ավելին »Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածներին
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո թերակղզում 2024 թ. հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Ճապոնիայի հետ շփումների ընդլայնումը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի: Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումը ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում ամրագրված առաջնահերթություններից է: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է ...
Կարդալ ավելին »