Toyota-ն ցուցադրել է լյուքս դասի գերհարմարավետ Century քրոսովերը

Մինչ այժմ Toyota Century լյուքս դասը ներկայացված էր սեդանով։ Այժմ դասը համալրվեւմ է ներկայացուցչական քրոսովերով, որն ավելի մեծ չափեր ունի, քան Land Cruiser 300 ամենագնացը։ Մեքենան ունի 4 նստատեղ, որոնցից հետևի երկուսը գերհարմարավետ են։

Մեքենայի նախապատվերներն արդեն ավարտվել են, մոդելի գինը մեկնարկում է 25 մլն յենից (170 հազար դոլար)։ Ճապոնական շուկայում քրոսովերը կմրցի Rolls-Royce Cullinan մոդելի հետ։

Մեքենայի հետևի դռները կարող են լինել երկու տեսակի։ Առաջին դեպքում խոսքը 75 աստիճան բացվող դների մասին է, իսկ երկորդ դեպքում՝ զուգահեռ բացվող, որը առավել հարմար է մուտք գործելու համար։

Երկրորդ շարքի գերհարմարավետ նստարանները ոտքերի համար  ունեն հատուկ բացվող մաս, տաքացվող են, կարգավորվող, առկա էվնաև մերսման ֆունկցիա։

Ենթադրվում է, որ մեքենան կզինվի 412 ձիաուժ հզորությամբ և 3.5 լիտր ծավալով V6 շարժիչով։ Մեքենայում տեղադրված կլինի նաև էլեկտրական շարժիչ, որը թույլ կտա անցնել 69 կմ։

Toyota Century նոդելը մասսայական չի լինի, ամսական կթողարկվի մինչև 30 մեքենա, քանի որ արտադրության ժամանակ մեծ քանակ է կազմում ձեռքի աշխատանքը։ Մեքենան հիմնականում կարտադրվի Ճապոնիայի ներքին շուկայի համար։

ajax-loader