FILE PHOTO: An employee looks on at Saudi Aramco oil facility in Abqaiq, Saudi Arabia October 12, 2019. REUTERS/Maxim Shemetov/File Photo/File Photo

Սաուդյան Արաբիան բարձրացնում է իր նավթի գինը Ասիայի համար

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, բարձրացրել է իր նավթի հոկտեմբեր ամսվա վաճառքի գները ասիական երկրների համար՝ նավթի արդյունահանման կրճատումը երկարաձգելու որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նրա խոսքով, Arab Light նավթի գինը հոկտեմբերին կաճի 10 ցենտով և 3.6 դոլարով բարձր կլինի Օման/Դուբայ հենանիշի արժեքից, որը, ըստ գնացուցակի՝ ամենաբարձր գինն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Ընկերությունը 20 ցենտով բարձրացրել է գինը նաև ԱՄՆ-ի համար, մինչդեռ Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրական ծովի համար իջեցրել է 10 ցենտով:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Սաուդյան Արաբիան որոշեց երկարաձգել նավթի արդյունահանման կամավոր կրճատումը օրական 1 միլիոն բարելով մինչև տարեվերջ: Մինչ այս կամավոր կրճատումը հաշվարկվում էր նախ հուլիս ամսվա համար, այնուհետև երկարաձգվեց մինչև օգոստոս և սեպտեմբեր։

ajax-loader