Շվեդիայի հայ համայնքն ի սատարումն շրջափակված Արցախի ավտոերթ է իրականացրել

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։

375495013_901504241283538_4841660550876532247_n.jpg (147 KB)

Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ու պաստառներով E4 ճանապարհով ուղեվորվել են Ստոկհոլմ։ Կազմակերպիչներն իրենց կոչով հորդորել են ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։

375692662_332200485831355_8935155363619408242_n.jpg (147 KB)
ajax-loader