Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից, ապրիլի 13-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: