Tag Archives: պն

Ռազմական ակադեմիայում անցկացվել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։ «Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր: Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ու ռազմական ակադեմիայի պետ, ...

Կարդալ ավելին »

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոխադարձաբար կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը, փոխանցել ՀՀ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Դենդիասին

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Կարդալ ավելին »

Բաքվի և Հայաստանի միջև նոր պատերազմ չի լինի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», – լրագրողներին ասել է Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։ «Մենք կարծում ենք, որ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու կեղծ պնդումն է տարածել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Կարդալ ավելին »

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից. ՊՆ

 Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից, ապրիլի 13-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարդալ ավելին »

Չի բացառվում՝ Ադրբեջանը նոր սադրանքներ ձեռնարկի․ պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։ Սարգսյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Երեկվա միջադեպի հետ կապված բոլոր տեղեկությունները հրապարակված են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արման Սարգսյանը։ Հարցին, թե Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ հնարավո՞ր է ձեռնարկվեն, Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն Պաշտպանության ...

Կարդալ ավելին »
ajax-loader