Tag Archives: բանակ

ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով

Ամերիկուհի Էսպերանս Լումինեսկա Ֆուերսինան պաշտոնապես դարձել է պատմության մեջ ամենաշատ դաջվածքներ և մարմնի փոփոխություններ կատարած կինը։ Նա կատարել է 89 մոդիֆիկացիա, իսկ նրա մարմնի 99,98 %-ը ծածկված է թանաքով։ Այդ մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։ 36-ամյա ամերիկուհին, որը բանակի նախկին վետերան է, իր մարմինը վերածել է կտավի, որի թեման է «խավարի վերափոխումը գեղեցկության»։ Նրա դաջվածքները տարածվում են ձեռքերի և ...

Կարդալ ավելին »

Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է․ Երևանի արձագանքը Բաքվից հնչող հայտարարություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության  վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններին։ Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը.  «Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի զինված ուժերը կիրականացնեն լայնածավալ ինտեգրված զորավարժություններ

Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին կիրականացնեն բանակի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային Բհարաթ Շակտի ուժերիի լայնածավալ ինտեգրված զորավարժություն։ Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Զորավարժությունները հաջողություն կցուցաբերեն հնդկական նախագծման և արտադրության զինատեսակներով զինված ուժերի ինքնաբավության հասնելու կառավարության ծրագրի իրականացման գործում»,- ասել են հրատարակության զրուցակիցները։ Պաշտպանության նախարարությունը ստորագրել է զենքի մատակարարման 153 պայմանագրերից 150-ը: ...

Կարդալ ավելին »

27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առնչվում է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց։ Նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝27, ձեռնպահ՝6։ Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը չափազանց մտահոգիչ և դատապարտելի է գնահատում բանակում արձանագրված մահվան դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ վերջին օրերին զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին։ Լրագրողների հետ զրույցում Մանասյանը նշեց, որ նշված դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի հայտարարություն է տարածել։ «Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի։ Առաջինը՝ գործերի քննությունը պետք է պատշաճ մակարդակով իրականացվի, երկրորդը՝ պետությունը պետք է ունենա այդ ...

Կարդալ ավելին »

Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հզբոլահի» օբյեկտների վրա

Իսրայելի զինվորականները Լիբանանում գնդակոծել են «Հզբոլահ» շարժման բազմաթիվ օբյեկտներ։ Այյդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հզբոլահի» բազմաթիվ օբյեկտների: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող «Հզբոլահի» ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ...

Կարդալ ավելին »

Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։ «Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ...

Կարդալ ավելին »

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի տարածքին

Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Լիբանանի տարածքի այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։«Այս գիշեր ավելի վաղ Լիբանանից «երկիր-օդ» տեսակի հրթիռ է արձակվել ԻՊԲ-ի ԱԹՍ-ի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել հրթիռն արձակած ահաբեկչական բջջին, ինչպես նաև հրթիռի արձակման վայրին: ԱԹՍ-ն չի վնասվել», – ...

Կարդալ ավելին »

Բոտերի բանակների դեմ․ Իլոն Մասկը մտադիր է վճարովի դարձնել X-ը

X սոցիալական ցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է հարթակը վճարովի դարձնել։ Ինչպես տեղեկացնում է CNBC-ն, այս հայտարարությունը գործարարն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Մասկի խոսքով՝ սոցցանցից օգտվելու համար սահմանվող ամսական վճարը կլինի «փոքր» և կներդրվի «բոտերի բանակների» դեմ պայքարելու համար։ Գործարարն ասել է, որ X-ից ամսական օգտվում է 550 միլիոն մարդ, որոնք ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: ...

Կարդալ ավելին »
ajax-loader