Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հզբոլահի» օբյեկտների վրա

Իսրայելի զինվորականները Լիբանանում գնդակոծել են «Հզբոլահ» շարժման բազմաթիվ օբյեկտներ։ Այյդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հզբոլահի» բազմաթիվ օբյեկտների: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող «Հզբոլահի» ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել արձակման կայանքին, որն օգտագործվել է Իսրայելի տարածքը գնդակոծելու համար, իսկ ուղղաթիռը`այն տարածքին, որտեղից հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ»,- հավելել է մամուլի ծառայությունը։

ajax-loader