Tag Archives: զենք

Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Մարտի 27-ի գիշերվա ժամը 1:55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական ...

Կարդալ ավելին »

Երևանում և Գողթանիկում խուզարկությամբ մեծ քանակի զենք և զինամթերք է հայտնաբերվել

Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ ...

Կարդալ ավելին »

Սահմանվել է էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում Էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատելու մասին որոշում կայացրեց: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է Էկոպարեկային ծառայողներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: Նշենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Նախագծով առաջարկվում ...

Կարդալ ավելին »

Թուրքիան դարձել է զենք արտահանող աշխարհի 11-րդ երկիրը․ SIPRI

Թուրքիայից զենքի արտահանումը 2019-2023 թվականներին, 2014-2018 թվականների համեմատ, աճել է 106 տոկոսով: Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ SIPRI-ի զեկույցում, գրում է Factor.am-ը։ Այսպիսով, Թուրքիան դարձել է աշխարհում զենքի 11-րդ խոշորագույն արտահանողը՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իսրայելից հետո: Թուրքիան ամենաշատ զենքն արտահանել է ԱՄԷ՝ 15 տոկոս, նրան հաջորդում են՝ Կատարը՝ ...

Կարդալ ավելին »

Սիսիանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հերթական արդյունքը գրանցել են ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել «ՊԿ» և «Սև նետ» տեսակի 4 հրազեն, «Սև նետի» փամփշտակալ՝լիցքավորված 25 փամփուշտով, և 2 պահեստատուփ, ինչպես նաև 12,7 ...

Կարդալ ավելին »

Ավարտվել են խաղաղապահ զորակազմի փոխատեղումը և զենքի առաքումը ՌԴ

Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի փոխատեղումը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային նորոգման համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։ Նշվել է, որ դիտարկման օպտիմալացման ընթացքում փակվել է դիտակետերից մեկը Շուշիում։

Կարդալ ավելին »

Խոշոր չափերի թմրամիջոց են շրջանառել և ապօրինի զենք պահել, կա 8 մեղադրյալ. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն ...

Կարդալ ավելին »

Լատվիայի քաղաքացին զբաղվել է զենքի ապօրինի առևտրով․ նրա հաշվեհամարին առկա ավելի քան 6 մլն դոլարն արգելադրվել է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: «Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում, զբաղվելով զենքի ապօրինի առևտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, ...

Կարդալ ավելին »

44-օրյայի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենք գործածելուց

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց: Այդ մասին տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում կիրառել է հրաձգային զենք

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 22- ին ժամը 06:00- 07։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »
ajax-loader