Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում կիրառել է հրաձգային զենք

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 22- ին ժամը 06:00- 07։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ajax-loader