Թուրքիան դարձել է զենք արտահանող աշխարհի 11-րդ երկիրը․ SIPRI

Թուրքիայից զենքի արտահանումը 2019-2023 թվականներին, 2014-2018 թվականների համեմատ, աճել է 106 տոկոսով: Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ SIPRI-ի զեկույցում, գրում է Factor.am-ը։

Այսպիսով, Թուրքիան դարձել է աշխարհում զենքի 11-րդ խոշորագույն արտահանողը՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իսրայելից հետո:

Թուրքիան ամենաշատ զենքն արտահանել է ԱՄԷ՝ 15 տոկոս, նրան հաջորդում են՝ Կատարը՝ 13 տոկոսով և Պակիստանը՝ 11 տոկոսով։

Նշվում է նաև, որ «Նիգերիային հարվածային ուղղաթիռների, ինչպես նաև մարտական ​​վարժեցնող սարքերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարումների շնորհիվ այն դարձել է Սահարայից հարավ Աֆրիկայի չորրորդ խոշորագույն մատակարարը՝ 6,3 տոկոս մասնաբաժնով։

Զենքի ներմուծումն էլ Թուրքիայի պարագայում, 2014-2018 թվականների համեմատ, նվազել է 29 տոկոսով։ Թուրքիան զենքի ներմուծմամբ 17-րդ երկիրն է։ Այն սպառազինության մեծ մասը ներկրել է Իսպանիայից, Իտալիայից և Ռուսաստանից։

ajax-loader