Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ այցելել է Երևանում բուժում ստացող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։

Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է հայկական Զինված ուժերի 4 զինծառայող, վիրավորվել 6-ը։

ajax-loader