Tag Archives: տեղաշարժ

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին։ Ինչպես տեղեկացնում է ՊԲ-ի տեսանյութը, Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում։ «Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ-ի տարածած տեսանյութում։

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունից:   «Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader