Tag Archives: տեղ

Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ապրիլի 11-ի Ադրբեջանի կրակոցների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի վիճակն արդեն կայուն է, վիրավորներն   ապաքինվում են: Այդ մասին ապրիլի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, ...

Կարդալ ավելին »

ՔՊ պատգամավորը մանրամասներ է պատմել Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցածից

Երեկվա հարձակման հետևանքով Տեղ գյուղում դիրքային նոր փոփոխություններ չեն եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, գրում է Lragir-ը։ «Այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։ Դիրքային որևէ փոփոխություն չի եղել, ինչպես եղել են մինչև այդ մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են»,- ասաց նա։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ ադրբեջանցիները երեկ մոտեցել են հայկական դիրքերին՝ բանակցելու նպատակով, ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն` Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր: Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են․ Փաշինյսան

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:  Այդ մասին հայտնում է արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader