Tag Archives: ադրբեջան

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ. «Ազատություն»

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները՝ ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը «X-ի իր միկրոբլոգում պաշտոնից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում մշակութային կառույցները և հուշարձանները ապամոնտաժելու գործողություններին: «Հաշվի առնելով Ադրբեջանի բոլոր միջազգային պարտավորությունները՝ Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են։ Սա խախտում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները: Ըստ էության՝ այս խախտումները սկսվել են 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմով և համարվում են ...

Կարդալ ավելին »

Տեղ համայնքի սահմանային հատվածում Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. ԱԱԾ

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդում տեղի ունեցած Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքին։ «Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Ներքին Հանդ բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահամանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին, հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից Նոր Շենում զինվոր է վիրավորվել

Սեպտեմբերի 13- ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Պաշտպանության նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե «այսօր՝ օգոստոսի 17-ին, 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում»։ Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ «Հայկական կողմում կորուստներ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ հայկական կողմը կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում եմ ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել ...

Կարդալ ավելին »

Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», ...

Կարդալ ավելին »
ajax-loader