Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Պաշտպանության նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե «այսօր՝ օգոստոսի 17-ին, 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում»։

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։

«Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշել էր Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը։

ajax-loader