Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդում տեղի ունեցած Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքին։

«Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Ներքին Հանդ բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահամանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին, հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան Ադրբեջան սահմանի վերը նշված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։

Այս հայտարարությունից հետո ՀՀ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտվել, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ։ Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Արդբեջանը զանգվածային կրակ է բացել վերը նշված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք։

Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորոությունն այն է, որ Արդբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում և դրա հիմնավորումները բազմաթիվ են․ դեռևս 2020 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեր սահմանային անվանգության հարցերը․ ՀՀ-ն պայմանավորվածության համաձայն ստեղծեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հարցերով կաշխատեն, իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազտման պետական հանձնաժողով, բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը, այս և էլի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը ուզում է վարել՝ «այն ինչ ես ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղնակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքկանությունը։

Այս համատեքստում վարչապետը մանրամասնեց՝ իսկ ինչ է ուզում Ադրբեջանը․ «Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ասում, 4 գյուղերի մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակություն ունեցող տարածքներ։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է․ մենք ասում ենք, որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և դիրքերի վրա վերարտադրել Հայաստան–Արդբեջան սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարտադրությունց հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ»։

ajax-loader