House Intelligence Committee Chairman Adam Schiff (D-CA) speaks during a House Intelligence Committee hearing featuring the testimony of Marie Yovanovitch, former U.S. ambassador to Ukraine, as part of the impeachment inquiry into U.S. President Donald Trump on Capitol Hill in Washington, U.S., November 15, 2019. REUTERS/Joshua Roberts/Pool

Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», նշված է բանաձևի տեքստում:

Ըստ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:

ajax-loader