Tag Archives: նախարար

Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում, որից մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար

Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման  նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի ...

Կարդալ ավելին »

ՀՀ սահմանների մեծ մասը փակ է, և դա օբյեկտիվ մեծ խոչընդոտ է․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային։ «Դա այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին այլ մեկով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկերներ և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ։ Տնտեսության դիվերսիֆիկացումը գործընթաց է, երբ Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ...

Կարդալ ավելին »

Ռուսական զենք ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են. նախարար

Որքան գիտեմ՝ Հայաստանի կողմից ռուսական սպառազինություններ ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ չի կարող շատ բան ասել, քանի որ քննարկումները վարվում են գաղտնի։ Նա միայն ավելացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ազդանշան չի ստացել այն մասին, որ կան ինչ-որ խնդիրներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ ...

Կարդալ ավելին »

Շահումով խաղերի դերը տնտեսության մեջ բավականին նվազել է. նախարար

Հայաստանում տնտեսության մեջ շահումով խաղերի դերը վերջին տարիներին բավականին նվազել է: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք սովորաբար խոսում ենք նրա մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ: Մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին բավականին նվազել է»,- ասաց նախարարը: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023 թվականին արդյունքներով կլինի ավելի մեծ նվազման ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար

Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը մեկնել է Ղազախստան

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին  պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Կարդալ ավելին »

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։

Կարդալ ավելին »

Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի  տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։

Կարդալ ավելին »
ajax-loader