Tag Archives: նախարար

Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Կառավարությունը դրական է արձագանքել երկրում կանանց խորհրդանող արձանների տեղադրման գաղափարին։Նախարարը, մասնավորապես, գրել է․ «Վերջերս խոսեցի մեր երկրում կանանց խորհրդանշող արձանների սակավության մասին։ Կառավարության նիստում այսօր հաստատված որոշումներից մեկով կպատրաստվի և Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին։Կիսանդրին ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գործող ընկերությունները  Apple-ի սարքերը ձեռք կբերեն բացառիկ գներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ: «Հուշագիրը հնարավորություն կտա նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների վերազինմանը, ինչպես ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը մասնակցել է անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը մարտի 24-ին այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Ինչպես տեղեկանում ենք պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների ...

Կարդալ ավելին »

1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լավարկող փաթեթ է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա։ «Այս ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ-ն համալրվել է տարբեր ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով. ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրեց, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։          Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Այլ մանրամասներ չեն նշվում:

Կարդալ ավելին »

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:  Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը: 

Կարդալ ավելին »
ajax-loader