Tag Archives: tesla

99 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ում Tesla-ի պահեստամասերի առաջին գործարանը կառուցելու համար

Թայվանական Hota ավտոպահեստամասերի արտադրողը, որը բաղադրիչներ է մատակարարում Tesla-ին, 99 միլիոն դոլար է ներդնում իր առաջին գործարանը Ասիայից դուրս՝ ԱՄՆ-ում կառուցելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը։ «Քանի որ կորոնավիրուսի տարիները և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը վերափոխեցին գլոբալիզացիոն գործընթացները և ստեղծեցին մատակարարման տարածաշրջանային շղթաներ, մենք կրկին մտածեցինք ԱՄՆ-ում ավելի մեծ ներդրումների մասին»,– ասել է Hota-ի նախագահ Դեյվիդ Շենը: Նոր արտադրական կենտրոնի ...

Կարդալ ավելին »

Tesla-ն մինչև 1,9 միլիարդ դոլարի էլեկտրական մեքենաների մասեր կգնի Հնդկաստանից

Ամերիկյան Tesla ընկերությունը կարող է Հնդկաստանում 1.7-1.9 միլիարդ դոլարի չափով էլեկտրական մեքենաների բաղադրիչներ ձեռք բերել: Այս մասին գրում է The Times of India թերթը՝ վկայակոչելով առևտրի և արդյունաբերության նախարարին: Նրա խոսքով, թեև Tesla-ն դեռ պաշտոնապես չի մտել Հնդկաստանի էլեկտրական մեքենաների շուկա, ընկերությունն արդեն դրանց համար բաղադրիչներ է գնում: «Անցյալ տարի Tesla-ն Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլարի բաղադրիչներ, իսկ այս ...

Կարդալ ավելին »

Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը: Այս մասին ասվում է Չինաստանում ընկերության ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Սա մոդելի առաջին թարմացումն է թողարկումից ի վեր: Հիմնական տարբերակի արժեքը կկազմի 259.9 հազար յուան ​​(36.6 հազար դոլար), իսկ ամենավերջին կոնֆիգուրացիայի համար գնորդները պետք է վճարեն 295.9 հազար յուան ​​(41.6 հազար դոլար): Նորացված մոդելում էներգիայի պաշարը կլինի մոտավորապես 9%-ով ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Tesla-ին թույլ կտա իր երկրում արտադրել պահեստամասեր

Հնդկաստանը կարող է դիտարկել ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների կարևոր բաղադրիչների արտադրությունը հնդկական ձեռնարկություններում: Սա կարևոր կլինի, քանի որ Tesla-ն այժմ ներմուծում է էլեկտրական մեքենաների որոշ հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են մարտկոցները Չինաստանից: Tesla-ն գործուն քայլերով ցուց է տալիս իր պատրաստակամությունը ներդրումներ կատարելու իր մատակարարման շղթայի էկոհամակարգը Հնդկաստանում կառուցելու համար: Հուլիսին Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 20 մլրդ դոլար․ պատճառը Tesla-ի բաժնետոմսերի գինն է

Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի «կայսրության» մեջ են մտնում Tesla-ն, SpaceX-ը, Twitter-ը, Neuralink-ը և Boring Co-ն, հուլիսի 20-ին 20,3 մլրդ դոլար է կորցրել։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, պատճառն այն է, որ Tesla-ն հայտարարել էր, թե կարող է նվազեցնել էլեկտրական մեքենաների գինը։ Այդ հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գնի անկում էր տեղի ունեցել։ Մասկի՝ 234,4 մլրդ գնահատվող կարողության նվազումը Bloomberg-ի ...

Կարդալ ավելին »

Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում

Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...

Կարդալ ավելին »

Մասկը պահանջել է իր համաձայնեցնել Tesla-ի յուրաքանչյուր նոր աշխատակցի ընդունման հարցը

Իլոն Մասկնը պահանջում է, որ իր հետ համաձայնեցնեն Tesla-ում նոր աշխատակիցներ ընդունելու յուրաքանչյուր որոշում։ Այդ մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Tesla-ի աշխատակիցներին էլեկտրոնային փոստով ուղարկված նամակին։ «Փոխնախագահները պետք է ինձ շաբաթական մեկ անգամ ուղարկեն իրենց բաժին ընդունվելու հարցումների ցուցակը»,- մեջբերում է հեռուստաալիքը նամակի տեքստը։- «Ոչ ոք չի կարող միանալ Tesla-ին, նույնիսկ որպես մատակարար, մինչև չստանաք իմ հավանությունը»: Մասկը բացատրել ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կենտրոնացել է վաճառք վրա և հետագայում էլ կնվազեցնի գները

Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը  կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը հաջորդած համաժողովի ժամանակ։ «Հիմա ճիշտ ժամանակն է մեր առաջնորդությունն ամրապնդելու համար, և մենք կշարունակենք հնարավորինս արագ ներդրումներ կատարել աճի մեջ »,- ...

Կարդալ ավելին »

Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան

Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Շանհայի ...

Կարդալ ավելին »
ajax-loader