Tesla-ն մինչև 1,9 միլիարդ դոլարի էլեկտրական մեքենաների մասեր կգնի Հնդկաստանից

Ամերիկյան Tesla ընկերությունը կարող է Հնդկաստանում 1.7-1.9 միլիարդ դոլարի չափով էլեկտրական մեքենաների բաղադրիչներ ձեռք բերել: Այս մասին գրում է The Times of India թերթը՝ վկայակոչելով առևտրի և արդյունաբերության նախարարին:

Նրա խոսքով, թեև Tesla-ն դեռ պաշտոնապես չի մտել Հնդկաստանի էլեկտրական մեքենաների շուկա, ընկերությունն արդեն դրանց համար բաղադրիչներ է գնում:

«Անցյալ տարի Tesla-ն Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլարի բաղադրիչներ, իսկ այս տարի այն նախատեսում է ավելացնել գնումները մինչև 1.7-1.9 միլիարդ դոլար», – ասել է պաշտոնյան:

2021-ին Tesla-ն փորձեց նվազեցնել էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքը Հնդկաստանում, սակայն Նյու Դելին հրաժարվեց, և ընկերությունը ժամանակավորապես հրաժարվեց իր արտադրանքը երկիր արտահանելու ծրագրերից: Մայիսին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հնդկաստանը կարող է հետաքրքիր վայր լինել արտասահմանում ընկերության նոր գործարան կառուցելու համար՝ նշելով, որ այդ մասին որոշումը կկայացվի մինչև տարեվերջ: Հունիսին Մասկը Վաշինգտոնում հանդիպեց Հնդկաստանի վարչապետին, որից հետո նա վստահություն հայտնեց, որ Tesla-ն կհայտնվի Հնդկաստանում, և դա տեղի կունենա հնարավորինս արագ:

ajax-loader