Հնդկաստանը Tesla-ին թույլ կտա իր երկրում արտադրել պահեստամասեր

Հնդկաստանը կարող է դիտարկել ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների կարևոր բաղադրիչների արտադրությունը հնդկական ձեռնարկություններում: Սա կարևոր կլինի, քանի որ Tesla-ն այժմ ներմուծում է էլեկտրական մեքենաների որոշ հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են մարտկոցները Չինաստանից:

Tesla-ն գործուն քայլերով ցուց է տալիս իր պատրաստակամությունը ներդրումներ կատարելու իր մատակարարման շղթայի էկոհամակարգը Հնդկաստանում կառուցելու համար:

Հուլիսին Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը երկրում տեղակայելու համար, ինչը թույլ կտա խթանել տեղական արտադրությունն ու արտահանումը երրորդ երկրներ։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի կառավարության անունից բանակցություններ է վարում առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Tesla-ն առաջարկում է գործարան կառուցել, որը տարեկան կարտադրի 500.000 մեքենա։ Արտադրված մոդելների նվազագույն արժեքը կկազմի մոտ 25 հազար դոլար:

ajax-loader