Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան

Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։

Շանհայի գործարանը հավաքում է Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։ 2020 թվականի հոկտեմբերից չինական արտադրության Model 3-ն արտահանվում է եվրոպական երկրներ, մասնավորապես Դանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Իսպանիա, Նիդեռլանդներ և Նորվեգիա։

Անցյալ տարվա մայիսի սկզբին լրատվամիջոցները հայտնել էին Շանհայում էլեկտրական մեքենաների հավաքման ևս մեկ գործարան կառուցելու Tesla-ի ծրագրերի մասին, որը կգտնվի ընկերության արդեն գործող ձեռնարկության մոտ՝ Լինգան ազատ առևտրի գոտում: Նախատեսվում է հիմնել Model 3 և Model Y էլեկտրական մեքենաների արտադրություն՝ տարեկան մոտ 450 հազար էլեկտրոմոբիլների ծավալով։

ajax-loader