Tag Archives: նախագիծ

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության բարելավման նախագիծը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության ...

Կարդալ ավելին »

Աննա Դանիելյանը հարցազրույց է ունեցել Սարգիս Հայոցյանի հետ

Աննա Դանիելյանի հարցազրույց է ունեցել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ ԲԿԳ նախագահն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագծին, մասնավորապես՝ ․ Նախագծի ընդունման անհրաժեշտությանը, ․ Նախագծում ակադեմիական քաղաքին, Գիտությունների ազգային ակադեմիային և գիտական ինստիտուտներին վերաբերող դրույթներին, ․ Բուհերի լիցենզավորման պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող այլ փոփոխություններին:

Կարդալ ավելին »

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը․ քննարկվել է 7 նախագիծ

Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան վերականգնման, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի վերականգնման, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3 ...

Կարդալ ավելին »

Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. ...

Կարդալ ավելին »

Ընտրական իրավունք ունեցող անձինք այլևս թղթային ծանուցում չեն ստանա. ընտրացուցակները կլինեն հրապարակային

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը։ Առաջարկվող կարգավորումով նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից 40 օր առաջ, արտահերթ ընտրություններից 20 ...

Կարդալ ավելին »

Իրանի կարագացնի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ընթացքը

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Նախագիծը շարունակվում է, և, բնականաբար, Իրանի նոր կառավարությունը կմասնակցի դրա իրականացմանը: Վստահ եմ, որ նոր կառավարության ամբողջական հաստատումից հետո կարագացնենք իրականացման տեմպերն ու ընթացքը», – ընդգծել է իրանցի դիվանագետը: ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը նշել է, որ այդ հարցում դադարներ չեն եղել, և իրանական կողմը վերջին մի քանի ամիսների ընթացքում բանակցություններ է ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը․ ԿԳՄՍ

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով: Այն մարզաձևերի շարքին, որոնց ուղղությամբ պետության կողմից տարբեր միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, նրանց մարզիչներին ու բժիշկներին տրվում է դրամական պարգևներ, առաջարկվում է ավելացնել կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձևերը: ...

Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել զբաղվածությունը՝  մրցունակ աշխատուժի ձեւավորման եւ բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: Սահմանված նպատակների իրականացմամբ նախատեսվում է, մասնավորապես, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական եւ երկարաժամկետ իրացման, ինչպես նաեւ կանանց ձեռներեցության զարգացման նպատակով՝ մասնավորապես խթանելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը: ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Պատգամավորը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազը կկարողանա քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ մարմնին փոխանցելու. նախագիծ

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader