Tag Archives: նախագիծ

Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։ «Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ...

Կարդալ ավելին »

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից․ այն կքննարկվի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հարգելի պատգամավորներ, ուզում եմ տեղեկացնել, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն ...

Կարդալ ավելին »

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։ Մրցույթի ...

Կարդալ ավելին »

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Շառլ Ազնավուրի քանդակի նախագիծը

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 22 դեմ ձայներ: Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի 2-րդ փուլը

Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխտանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք  նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 65 մլն դրամ է նախատեսել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային աշխատանքներին

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ: Այն վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 ...

Կարդալ ավելին »

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Այդ մասին հայտարարվել է մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:

Կարդալ ավելին »

Այս պահին չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։ Վարչապետը, անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց. «Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ ...

Կարդալ ավելին »

Առաջարկվում է կարգավորել կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader