Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխտանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը:
«Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից մի փոքր շուտ»,-ասել է նա: