Tag Archives: մետրո

Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ

Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը։ «Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենն Ամանորի գիշերը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ իրենց աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս. թ. դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին ժամը 02:00-ին:

Կարդալ ավելին »

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի 2-րդ փուլը

Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխտանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք  նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից ...

Կարդալ ավելին »

«Սուրմալուի» մերձակայքում մետրոյի նոր կայարան կկառուցվի․ Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնեց Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ «Մենք շուտով պետք է հայտարարենք «Սուրմալու»-ի մերձակայքում  մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Ավինյանը։ Ավինյանն անդրադարձել է նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ միաժամանակ նախագծման երկրորդ և երրորդ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունել

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է: «Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։

Կարդալ ավելին »

Մետրոյի մոտ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների ...

Կարդալ ավելին »

Ավինյանը հանձնարարել է խիստ պատժել մետրոպոլիտենի աշխատանքը խաթարած փլուզման մեղավորներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Ավինյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել շատ արտառոց և վտանգավոր դեպք։ «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader