Երևանի մետրոպոլիտենն Ամանորի գիշերը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենից հայտնում են, որ իրենց աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս. թ. դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին ժամը 02:00-ին:

ajax-loader