Կառավարությունը մոտ 65 մլն դրամ է նախատեսել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային աշխատանքներին

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ:

Այն վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 տոկոս կամ 64 մլն 800 հազար դրամ։

ajax-loader