Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի

Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի: Նախագիծը կառավարությունը ներկայացրել է e-draft՝ իրավական ակտերի գրանցման կայքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այն կանցկացվի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ։

Նշվում է, որ հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, կատարելագործել ընտրանքային վիճակագրական գործիքները, ապահովել դրանց համադրելիությունը գործող միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին և բացահայտել տարիների ընթացքում գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները։

Բացի այդ, գյուղատնտեսական համատարած հաշվառում թույլ կտա հստակեցնել գյուղատնտեսության՝ որպես ձեռնարկատիրության (տնտեսական գործունեության տեսակի) առավել մանրամասնեցված կազմն ու կառուցվածքը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի գյուղատնտեսական համատարած հաշվառման փորձնական ծրագիր էր իրականացվել։

Ըստ այդմ՝ արձանագրվել է հետևյալ պատկերը․ Արարատյան դաշտում ընդգրկված Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ ու Նոր Արմավիր բնակավայրերում կա ընդհանուր առմամբ 3705 տնտեսություն:

ajax-loader