Tag Archives: աշխատատեղ

Մայր թատրոնը աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված անձանց համար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նախատեսում է աշխատատեղեր ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում, սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը. այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։ ...

Կարդալ ավելին »

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:

Կարդալ ավելին »

«Իտեքս» ընկերությունն արցախցիների համար 150 աշխատատեղ կբացի

Վանաձորում գործող հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը Արցախից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար լրացուցիչ 150 աշխատատեղ կստեղծի։ Ընկերությունը հայտնել է, որ կապահովի անվճար ուսումնական գործընթաց, տրանսպորտ եւ սնունդ։ Մանրամասների համար զանգահարեք 041 31 29 29 կամ 060 50 29 29 հեռախոսահամարներով կամ մոտեցեք ք. Վանաձոր, Շիրակացի 17/5 հասցեով։ «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի մայիսին։ Այն զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հաշվարկել է եկամուտ ստացող 717 766 աշխատատեղ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` հուլիսի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը կփոխի աշխատատեղերի 25%-ն աշխարհում՝ բոլոր ոլորտներում

Առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական ​բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում։ Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ մարդկանց կողմից կատարվող աշխատանքում արհեստական ​բանականության ներդրումը սկզբում կհանգեցնի աշխատանքի շուկայի խաթարմանը։ Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարիներին նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոտ 700 000 եկամուտ ստացող աշխատատեղ է գրանցված

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով:  Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 ...

Կարդալ ավելին »
ajax-loader