Մայր թատրոնը աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված անձանց համար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նախատեսում է աշխատատեղեր ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում, սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը. այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է խաղաշրջանը՝ գիտակցելով, որ մշակույթն է այն բանալին, որ մեզ դարեդար ապրելու և արարելու ուժ է տվել։

Հստակ հասկանալով ներկայի առաջնահերթությունները՝ թատրոնը որոշել է ստեղծել հատուկ աշխատատեղեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ և շեշտվում, որ մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ օրերին: 

Թատրոնը նաև սկսում է հատուկ անվճար այցելությունների 

ajax-loader