Առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում։
Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ մարդկանց կողմից կատարվող աշխատանքում արհեստական բանականության ներդրումը սկզբում կհանգեցնի աշխատանքի շուկայի խաթարմանը։ Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարիներին նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունն աշխատաշուկայում դրական կլինի, տեղեկացնում է Bloomberg-ը։
Ըստ բանկի վերլուծաբանների՝ կիբեռանվտանգության, մեծ տվյալների և կայուն կառավարման տեխնոլոգիաների ոլորտներում մասնագետների կարիքը կլինի աշխարհում զբաղվածության աճի հիմնական շարժիչ ուժը։
Զեկույցում ասվում է, որ ChatGPT-ի նման տեխնոլոգիաների հայտնվելը թույլ կտա ավտոմատացնել կամ այդ տեխնոլոգիաներով փոխարինել այն աշխատատեղերը, որոնք կապված են հաղորդակցության և գործընթացների համակարգման հետ: