Tag Archives: ոլորտ

Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ. ԱԺ է ներկայացվել նոր նախագիծ

Հայաստանում շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչների համար կգործի աուդիտի պահանջ: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը: «Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ, և գնալով պետք է իր բիզնես բարեվարքության կանոնները բարելավվեն: Սրանով մենք փաստացի սահմանում ենք աուդիտի պահանջ, ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրները կշարունակեն գործակցել պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հայտնել են իրենց հանձնառությունը սերտ համագործակցությանը՝ ապահովելու պարենային անվտանգություն միավորման տարածքում։ Այդ մասին ասված է պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Աստանայում անցկացված ԱՊՀ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։ «Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որտեղ կողմերը հաստատել են սերտ փոխգործակցությանը և համագործակցությանը իրենց հանձնառությունն՝ ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար», – ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Ղազախստանի գյուղատնտեսության ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ծրագրով սոցիալական պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր

Երևանում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը՝ միտված սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող  հարցերին:  20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ:  Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ...

Կարդալ ավելին »

Հանքագործների միությունը Հանրային խորհրդում քննարկել է ոլորտի խնդիրները

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 22-ին հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին ՀԽ անդամներ, կառավարության պատասխանատուներ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով Հանքագործների միության անդամ հանդիսացող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանի հարցադրումները։ Քննարկման շրջանակներում Վարդան Մարգարյանը ներկայացրեց ոլորտի վրա դրամի փոխարժեքի արժևորման ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերողների միությունն Աժ պատգամավորների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության» ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը: «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը կփոխի աշխատատեղերի 25%-ն աշխարհում՝ բոլոր ոլորտներում

Առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական ​բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում։ Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ մարդկանց կողմից կատարվող աշխատանքում արհեստական ​բանականության ներդրումը սկզբում կհանգեցնի աշխատանքի շուկայի խաթարմանը։ Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարիներին նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունն ...

Կարդալ ավելին »
ajax-loader