Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵՄ
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին
Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...
Կարդալ ավելին »Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում SMART կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը
Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը: Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը: Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը, նախագահ Վահագն Խաչատուրյանը ...
Կարդալ ավելին »Կանադան ՀՀ կուղարկի 2 դիտորդներ, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և ...
Կարդալ ավելին »Լիտվայի վարչապետն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Այդ մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշված է գրառման ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԵՄ-ն վերացնում են տեխնիկական խոչընդոտներն առևտրում
Բրյուսելից Հայաստան է ժամանել պատվիրակություն՝ Երևանում անցկացնելու ՀՀ-ԵՄ առևտրային կոմիտեի նիստ: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ միջոցառումը ամենամյա բնույթ է կրում և անցյալ տարի տեղի է ունեցել Բելգիայում: Կոմիտեի շրջանակում, նրա խոսքով, կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին և մասնավոր հատվածի համար համաձայնագրի շրջանակներում բացվող հնարավորություններին վերաբերող ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման ներդրմանը
ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում: «Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք ...
Կարդալ ավելին »Տիրանայում տեղի կունենա ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը
Եվրամիության և Արևմտյան Բալկանների երկրների ղեկավարները Ալբանիայի մայրաքաղաքում գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու տարածաշրջանի վեց երկրների դաշինքին անդամակցելու ուղին: Ամենամյա բանակցությունների հիմնական թեմաները, որոնք ստացել են «Բեռլինի գործընթաց» անվանումը, Արևմտյան Բալկանների ինտեգրումն է միասնական շուկայում և աջակցությունը նրանց կանաչ և թվային փոխակերպմանը: Տարածաշրջանի երկրներն են՝ Ալբանիան, Բոսնիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան։ Տիրանայի գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրանց ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ արել գործակցության ծրագիր ներկայացնել Հայաստանին
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 11 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։ Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ