ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից՝ միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։ Ըստ կանոնակարգի՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գեղարքունիք
Գեղարքունիքում 2023-ն նորոգվել է 36,4 կմ ճանապարհ
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվել է 36,4 կիլոմետր, միջին նորոգման է ենթարկվել 4 կիլոմետր, մակերեսային մշակման՝ 6,4 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհներ։Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2023 թվականին իրականացվել են Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 66-80-րդ կմ հատվածի, Հ-39, ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների կարգավորման ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնահերթ ու կարևոր խնդիրներ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից զեկուցվել է 6 հարց՝ 60-ից ավելի ենթահարցերով, որոնք հիմնականում առնչվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման, ֆինանսական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, ծրագրերի իրականացման, տեղեկատվության ու այլ ոլորտներին։ Առանձնակի անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղից ...
Կարդալ ավելին »69 միլիոն 834,5 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից՝ 2 միլիոն 28 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման, 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի բուժհաստատություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 6 անձ
2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզային առողջապահական հիմնարկներ են դիմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված 927 անձ՝ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում ստանալու համար: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 անձ։ Բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում են ստացել 62 անձ, իսկ այս պահի դրությամբ ստացիոնար բուժման մեջ են գտնվում 8 անձ, ովքեր ...
Կարդալ ավելին »Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. Ծակքար գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դի
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է լույս աշխարհ եկել
Սևանի ԲԿ-ում հոկտեմբերի 21-ին ծնվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստան գտած ընտանիքի հերթական երեխան` 4 կիլոգրամ 500 գրամ քաշով, 55 սանտիմետր հասակով։ Ինչպես տեղեկացրին Սևանի բժշկական կենտրոնից, նորածին աղջկան անվանակոչել են Անգելինա։ Նա ծնվել է ԼՂ-ից բռնի տեղահանված Կարեն Մակյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Անգելինան Մակյան ընտանիքի երկրորդ երեխան է։ Կարենի Մակյանի ընտանիքը ծնողների հետ առաջին անգամ բռնի տեղահանվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում հավաքվել է 47 հազար 600 տոննա հացահատիկի բերք
Գեղարքունիքի մարզում արդեն ամփոփվել են 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար հացահատիկի բերքահավաքի նախնական արդյունքները։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ մարտին Պետրոսյանը, մարզի տնտեսություններում 12642 հեկտար աշնանացան ցորենի ցանքերից ստացվել է շուրջ 31600 տոննա համախառն բերք, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ՝ նախորդ տարվա 16 ցենտների դիմաց: Առանձին ֆերմերային տնտեսություններ 1 հեկտարից ...
Կարդալ ավելին »Կառավարությունը պետբյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն ...
Կարդալ ավելին »