Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի բակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է մոտ 900 հակ կուտակած անասնակեր:

ajax-loader