Tag Archives: Գեղարքունիք

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը,  մարզի համայնքներում այս տարի բերքի տակ եղած 21 հազար 675 հեկտար հացահատիկային մշակաբույսերի արտերից հնձվել է շուրջ 21 հազար 50 հեկտարը։ Մնացած 625 հեկտար հացահատիկի  բերքահավաքը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Աշնանացան ցորենի արտերի մեկ ...

Կարդալ ավելին »

Օգոստոսին Գեղարքունիքում ծնվել է 173 երեխա

 2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 173 երեխա՝  88 տղա, 85 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Կարդալ ավելին »

Կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝  երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված միջոցներից  88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման,  230 միլիոն 898.2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի ...

Կարդալ ավելին »

Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցները կունենան քիմիայի, ֆիզիկայի, ՏՏ-ի և այլ լաբորատորիաներ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները կունենան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց՝ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին՝ Մարտունի համայնքից։ Հայոց բանակի նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, նորակոչիկների ծնողները և հարազատները։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի հունիսի առաջին կեսի դրությամբ կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, նախնական տվյալներով 7465 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 4059 հեկտար՝ Գավառ համայնքում, 3913 հեկտար՝ Մարտունի համայնքում և 852 հեկտար՝ Ճամբարակ համայնքում։ 8614 հեկտար կազմել են գարու, 6452 հեկտար՝ կարտոֆիլի, 602 հեկտար՝ գարնանացան ցորենի, ...

Կարդալ ավելին »

Մայիսին Գեղարքունիքում ծնվել է 109 երեխա

2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում  ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...

Կարդալ ավելին »

Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն

Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ներկայացվող նախագծով ևս մեկ քայլ առաջ ենք գնում Կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով։ Այս նախագծով հաստատում ենք Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի այն հաստատությունների ցանկը, որտեղ կկառուցվեն կրթահամալիրներ կամ դպրոցներ՝ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կատարվել է 9587 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ կատարվել է 9587 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, 5996 հեկտար կազմել են գարնանացան գարու, 2300 հեկտար՝ կարտոֆիլի, 600 հեկտար՝ գարնանացան ցորենի, 136 հեկտար՝ այլ հացահատիկի, 134 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 104 հեկտար՝ լոբու, 57 հեկտար՝ ոլոռի, 13 հեկտար՝ հնդկացորենի, 13 հեկտար՝ ոսպի, 10 հեկտար՝ սիսեռի, 2 հեկտար՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader